Երեւանի քաղաքապետարանը քաղաքի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վահանակը միացված է GPS համակարգին եւ հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները` ծրագրավորման ու սարքի համադրելիությունը:  

«Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո:  Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրըե,- նշել է Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը: