Նիգերիայի բնակչության շրջանում իրարանցում է սկսվել. լրատվամիջոցները հաղորդել են, որ մի քանի քանի նիգերիացիներ մահացել են 09141 համարից SMS ստանալուց հետո:

Նիգերիայի կառավարությունը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ 09141 համարից SMS-ը չի կարող սպանել:

«Տեխնիկապես դա հնարավոր չէ իրականացնել: Եւ անհավանական է, որ ինչ-որ մեկը մահանար զանգ ստանալու պահին»,- ասել է Նիգերիայի հաղորդակցության եւ կապի գերատեսչության ներկայացուցիչ Ռուվիմ Մուոկան:

BBC-ի տվյալներով, Նիգերիայում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 7 կամ 9 մարդ մահացել է 09141 համարից SMS ստանալուց հետո:

«Դա կարող են ճշմարիտ համարել միայն դյուրահավատ մարդիկ»,- մահվան դեպքերի մասին տեղեկությունը մեկնաբանել է Մուոկան, հաղորդում է «Գազետա.Ru »-ն: