Նորվեգիայի ԱԳՆ-ն «անհեթեթ» է անվանել «Հյուսիսային հոսք» գազատարների աշխատանքի խափանումներ հարցում երկրի մասնակցության մասին պնդումները։
«Այդ պնդումներն անհեթեթ են», - ասել է նախարարության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտարարել էր, որ համաշխարհային կազմակերպությունը չի կարող ստուգել՝ «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցման հարցում ԱՄՆ-ի պատասխանատվության մասին ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննությունը։
Ավելի ուշ Պենտագոնի խոսնակ, փոխգնդապետ Գարրոն Գերնը նշել էր, որ Միացյալ Նահանգները կապ չունի «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցման հետ։
Ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը հրապարակել է «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի դիվերսիաների վերաբերյալ սեփական հետաքննության արդյունքները, որոնցում նա, ԱՄՆ-ին, մասնավորապես, մեղադրել է՝ խափանման նպատակով սուզանավերի կիրառման համար։ Լրագրողի խոսքով՝ գործողությունը նախապատրաստվել է ինը ամիս։



























