Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջը:

ՀԱՍԵ Արցախի թեմից NEWS.am-ին հայտնում են, որ 40-օրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնի կապակցությամբ փետրվարի 14-ին թեմի գործող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ:

Տեառնընդառաջի տոնին նախընթաց փետրվարի 13-ին թեմի գործող եկեղեցիներում կատարվելու է երեկոյան ժամերգություն, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ: