Հայաստանից Սիրիա մեկնած հայ փրկարարական ջոկատներն աշխատում են Հալեպ քաղաքի «Շաար» շրջանում:
Հայ փրկարարները մասնակցում են փլատակներից զոհեր կամ ողջ մնացած մարդկանց որոնողական աշխատանքներին: Նրանք աշխատում են նախորդ օրվանից են սկսել որոնողական աշխատանքները, նախնական կատարել են երկրաչափական աշխատանքներ, ներկայուսմ ձեռքով են վերցնում քարերը, քանի որ տեղեկություններ կան, որ շենքերի տակ կան ընտանիքի 7 անդամներ, որոնք ողջ են:
Հալեպ քաղաքում փլվել են 50 շենքեր: Մինչեւ երեկ գիշեր, Հալեպի բնակչությունը, այդ թվում հայերը իրենց բնակարաներում չեն գիշերել:
Նշենք, որ այդ թաղամասը հայաբնակ չէ։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա եւ Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման եւ Սիրիայի Հալեպ քաղաքներում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա եւ տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաեւ կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։











