Վերին Լարսի անցակետը եւ Խաչի լեռնանցք երկու ուղղություններով բաց են թեթեւ մարդատար եւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ բեռնատարների համար անցակետը եւ լեռնանցքը դեռեւս փակ է մնում. «Բացվելու դեպքում լրացուցիչ կհայտարարվի»:

Հիշեցնենք, որ եղանակային պայմանների պատճառով ռուս-վրացական սահմանը եւ Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։