Թուրքիայի նախագահը Գերմանիա այցի նախօրեին, որը կսկսվի սեպտեմբերի 18-ին, Suedeutsche Zeitung-ին տված հարցազրույցում անթույլատրել է համարել, որ ԳԴՀ այցելելու համար Թուրքիայի քաղաքացիներից վիզա են պահանջում, մինչդեռ գերմանացիները կարող են ազատ այցելել Թուրքիա:
Նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքիան առաջվա պես ձգտում է ԵՄ: Նրա խոսքով, երկիրը բեռ չի դառնա եվրոպական պետությունների համար, ընդհակառակը թուրքական հզոր տնտեսությունը կօգնի ԵՄ-ին հաղթահարել ճգնաժամը, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ 2011 թ. սկզբին, երբ Էրդողանը այցելեց Կիպրոս, Մերկելը մեղադրեց Թուրքիային` Կիպրոսի խնդրի լուծմանը խոչընդոտելու մեջ: Դրան կոշտ ձեւով արձագանքեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը` խորհուրդ տալով Մերկելին վերընթերցել պատմության դասագրքերը:



























