«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է արբանյակների «ոչ մեծ տիրաժ» մատակարարել Իրանին։

«Մենք վատ կապեր չունենք Իրանի հետ։ Մենք նրանց համար արբանյակ ենք արձակել անցյալ օգոստոսին։ Նման արբանյակների փոքր քանակի հեռանկար կա»,-ասել է Բորիսովը «ՌԻԱ Նովոստիին»։

Նա նշել է, որ պետական կորպորացիան նման համագործակցության ծրագրեր ունի Անգոլայի, Ալժիրի, Վիետնամի եւ արաբական աշխարհի հետ: