Իսրայելի ԱԳՆ-ն զրույցի է կանչել այդ երկրում Եգիպտոսի դեսպան Յասիր Ռեդին՝ պարզաբանելու Եգիպոսի վարչապետ Էսամ Շարաֆի այն հայտարարությունը, որ 1979 թվականից գործող, Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է վերանայել։
Իսրայելցի չինովնիկները հայտարարել են նմանօրինակ խոսակցությունների անընդունելիությունը եւ հասկացրել, որ Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագիրը ոչ մի դեպքում վերստուգման ենթակա չէ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Եդիոտ Ախրոնոտին»։
Երուսաղեմի դեմարշի առիթ է դարձել Շարահի հետեւյալ արտահայտությունը. «Քեմփ-դեւիդյան համաձայնագրերը սուրբ չեն եւ միշտ բաց են փոփոխության համար»։ Միաժամանակ վարչապետը կարծիք է հայտնել, որ փաստաթղթի վերանայումը «կարող է օգտակար լինել ամբողջ տարածաշրջանին եւ աշխարհին»։




























