Մուամար Քադաֆիի հարազատ քաղաքի՝ Սիրտի կառավարական շինություններից մեկի վրա արդեն բարձրացվել է ապստամբների՝ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի դրոշը, հայտնում են «Ալ Ջազիրա» եւ «Ալ Արաբիա» հեռուստաալիքները, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ազգային անցումային խորհրդում ենթադրում են, որ քաղաքը կարող են լիարժեքորեն գրավել մինչեւ ուրբաթ օրվա վերջ։



























