Լեռնային Ղարաբաղում դասավանդող բոլոր ուսուցիչները կվերապատրաստվեն եւ կսկսեն դասավանդել ժամանակակից մեթոդներով, իսկ յուրաքանչյուր աշակերտի համակարգիչ կտրամադրվի։ Այս մասին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը։

Նա նշեց, որ որպես արգենտինահայ՝ ցանկանում է պահպանել այն սկզբունքներն ու ավանդույթները, որոնք ունի Արգենտինայում ապրող հայ համայնքը։

«Ծրագիրը կսկսվի Լեռնային Ղարաբաղից։ Այնտեղի ուսուցիչները կվերապատրաստվեն, իսկ երեխաներին կբաժանվեն համակարգիչներ, որոնց միջոցով նրանք կստանան ավելի խորը եւ ժամանակակից գիտելիքներ։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի համար այս շրջանը կարեւոր շրջան է։ Ես պատրաստ եմ ուժերիս ներածի չափով աջակցել Հայաստանին»,- ասաց բարերարը։