ՌԴ արդարադատության նախարարությունը երգչուհի Զեմֆիրային եւ լրագրող Սերգեյ Ասլանյանին ճանաչել է օտարերկրյա գործակալներ, հայտնում է РБК-ն։

Բացի այդ, ցուցակում ընդգրկված են Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը, քաղաքագետ Աբբաս Գալյամովը, գրող Ալեքսանդրա Կազանցեւան, Violence.net հիմնադրամի ղեկավար Աննա Ռիվինան, լրագրող Սերգեյ Շպիլկինը եւ Վլադիվոստոկից ակտիվիստ Տատյանա Նամազբաեւան։