Մոսկվայի արբիտրաժային դատարանը հաստատել է «Ինտեկո» ընկերության ղեկավար Ելենա Բատուրինայի՝ «Սիգմա կապիտալ» ԲԲԸ-ի եւ Իգոր Վարդանյանի դեմ 113,3 մլն ռուբլու գանձման հայցով  հաշտության համաձայնագիրը։

Նիստին կողմերի ներկայացուցիչները հայտնել են, որ հաշտության համաձայնագիր են կնքել, որը դատարանին խնդրում են հաստատել։ Դատարանը հաստատել է այն եւ գործը դադարեցրել։

«Դեռեւս 2009 թվականին բիզնեսի վերակազմավորման շրջանակներում ես վաճառել եմ պլաստմասայի արտադրության հետ կապված մի շարք ակտիվներ։ Այդ ակտիվներից մեկն էլ «Ալֆա Պլաստ» ԲԲԸ-ն էր, որի վաճառքի գործարքը տեղի ունեցավ միայն 2010 թվականին։ Սակայն «Սիգմա կապիտալ»-ը, որին վաճառվել էին բաժնեմասերը, մինչ այժմ տվյալ պայմանագրով նախատեսված գումարները չի վճարել, ինչի համար էլ ես ստիպված հայց եմ ներկայացրել դատարան»,- ավելի վաղ պարզաբանել էր Բատուրինան «Ինտերֆաքսին»։

«Իգոր Վարդանյանն «Ինտեկո»-ի թոփ մենեջերներից մեկն էր, այնուհետեւ գնաց, որպեսզի զարգացնի սեփական բիզնեսը»,- ասել էր այն ժամանակ Բատուրինան «Ինտերֆաքսին»։