Երեւանում սեպտեմբերի19-ին, կմեկնարկի Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը, որին կմասնակցեն 50 երկրի 500 ներկայացուցիչներ։
Ինչպես NEWS.am-ի հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Համահայկական խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Ներկաներին հայրապետական օրհնանք կհղեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված երկօրյա խորհրդաժողովի շրջանակներում նախատեսված են նախարարների, փորձագետների, սփյուռքի լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հաշվետվություններ։
Նախատեսված են թեմատիկ չորս նիստեր՝ «Լեզու եւ կրթություն», «Երիտասարդության խնդիրներ», «Ցեղասպանության 100-ամյակին» եւ «Հայաստան-Սփյուռք փոխգործակցության նոր մեխանիզմներ»։




























