Վրաստան կայցելի Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը։ Այցը նախատեսված է սեպտեմբերի 18-ին։ Արքայազնը սկզբում կթռչի Բաթումի եւ մշակութի նոր կենտրոնում կդիտի «Կիտո եւ Կոտե» մյուզիքլը։ Այնուհետ նա կուղեւորվի Մեստիա, իսկ այնտեղից Թբիլիսի, հայտնում է apsny.ge-ն։

Մայրաքաղաքում արքայազնը կմասնակցի Ազգային օլիմպիական կենտրոնի նորացված շինության բացման արարողությանը, կդիտի Դմանիսիի հնագիտական պեղումները։

«Մի քանի տարի առաջ նա ասել էր, որ ուզում է գալ Թբիլիսի եւ դիտել Դմանիսիի պեղումները։ Դա շատ շուտով կլինի։ Երկուշաբթի նա Դմանիսիում կլինի»,- ասել է Ազգային թանգարանի տնօրեն Դավիթ Լորդկիպանիձեն։