Սաուդյան Արաբիայի քաղաքացուհին ինքնասպանություն է գործել ամուսնանալուց ընդամենը չորս ամիս անց։ Նա հետմահու գրություն է թողել, որում եղբորը խնդրել է իր մահվան համար վրեժ լուծել սադիստ ամուսնուց, հայտնում է MIGnews.com-ը։
Կինը մի քանի անգամ փախել է տնից, սակայն ընտանիքի ճնշումների ներքո միշտ հետ է վերադարձել։ Նա ծեծի ենթարկվելուց հետո փախել է անգամ քեռու մոտ։ Քեռին նրան ասել է, որ վերջինս կարող է մնալ իր մոտ, որքան ուզի։ Սակայն կինը որոշել է , որ իր պատճառով ամուսինն ու քեռին կարող են վիճել եւ ինքնասպան է եղել։


























