Հայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա: Այս մասին Թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

«Համերաշխությունը կյանքեր է փրկում»,-գրել է նա։

Նշենք, որ Թուրքիայում զոհերի թիվն անցել է 20 հազարից: