Ստամբուլի Զեյթինբուռնու թաղամասում սեպտեմբերի 16-ին հենց փողոցում անհայտ մի մեքենայի մեջից կրակ է բացվել 3 չեչենի ուղղությամբ, ովքեր ստացած ծանր վերքերի հետեւանքով մահացել են:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում չեչենների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միության նախագահ Օմեր Բեզիրգանը պնդել է, թե հարձակումն իրականացվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից:  Նա նշել է, թե սպանվածներից Մուսաեւի Բերկհազը ռուսների դեմ պատերազմող բարձրաստիճան դաշտային հրամանատար էր, ով վիրավորվել էր եւ եկել էր Թուրքիա: «Սպանված մյուս երկուսը՝ Ռուստամ Ալտեմիրոլը եւ Զավբրեկ Ամրիեւը եւս ռուսների դեմ պատերազմող հայտնի անուններ են»,-ասել է չեչենների իրավունքների պաշտպանը: