Իրանում ռուսալեզու անկախ ալիքի բացումն Իրանի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի առաջնահերթություններից է, ասել է կոմիտեի նախագահ Իզաթուլլահ Զարհամին, հայտնում է IRIB News հեռուստաալիքի պաշտանական կայքը։

Նա ավելացրել է, որ շատ ֆիլմեր եւ սերիալներ ներկայումս ռուսերեն են թարգմանվում։

Իրանում օրական 1-2 ժամով 24 լեզուներով՝ անգլերենով, ռուսերենով, թուրքերենով, գերմաներենով, արաբերենով եւ իտալերենով լուրեր եւ հեռուստածրագրեր են հեռարձակվում։ Բացի այդ, արաբերենով եւ անգլերենով շուրջօրյա հեռարձակումներ ունեն «Ալ Ալյամը» եւ Press TV-ին։