Մեծ Բրիտանիայի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները Կիեւում իրենց գործընկերների հետ քննարկում են Ուկրաինայում զենքի արտադրության հնարավորությունը, գրում է The Telegraph-ը։
Բրիտանական զենք եւ ռազմական տեխնիկա կարող է արտադրվել Ուկրաինայում՝ որպես ՆԱՏՕ-ի հետ երկրի հարաբերությունները ամրապնդելող միջոցառումների մի մաս, հայտնում են ԶԼՄ-ները։
Ինչպես նշում է The Telegraph-ը, բրիտանացի ղեկավարները մեկնել են Կիեւ՝ ստեղծելու համատեղ ձեռնարկություններ, որոնք լիցենզավորված զենք եւ ավտոմեքենաներ կարտադրեն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հավանություն է տվել կործանիչներ ուղարկել Ուկրաինա՝ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով:
Ցանկացած համատեղ ձեռնարկություն, հավանաբար, կպահանջի Սունակի համաձայնությունը, նշում են լրատվամիջոցները:
Այնուամենայնիվ, ինչպես նշում են լրատվամիջոցները, ակնկալվում է, որ արտադրության ցանկացած աջակցություն ավելի կմեծացնի Ռուսաստանի հետ լարվածությունը:
Հաղորդվում է, որ այլ եվրոպական պաշտպանական ընկերություններ նույնպես կապի մեջ են Ուկրաինայի հետ, եւ բրիտանական ընկերությունները ցանկանում են խուսափել Ֆրանսիայի եւ Գերմանիայի իրենց մրցակիցների կողմից ստվերում հայտնվելուց: Բարձրաստիճան աղբյուրը The Telegraph-ին ասել է, որ մրցավազք կա Մեծ Բրիտանիայի «առաջին գծում» հայտնվելու համար:
Միաժամանակ Դաունինգ Սթրիթը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններ տալ։





























