Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը (ՊՍԾ) հայտարարել է զինծառայողի մահվան մասին։
«Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող Հուսեյնլի Վուսալ Վուգար Օղլուն մահացել է հիվանդությունից։
Պետական սահմանային ծառայության ղեկավարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զինծառայողի ընտանիքին եւ հարազատներին»,- ասված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։





























