ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը մտադիր է պաշտոնից հեռանալ այս տարվա հոկտեմբերին։ Այս մասին մի քանի լրատվամիջոցների, այդ թվում Spiegel-ին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն։
«Նա մտադիր չէ երկարացնել իր մանդատը»,- ասել է Լունգեսկուն կիրակի գիշեր։
Վերջին ժամանակներս ենթադրություններ էին արվում, թե այս տարի եւս 63-ամյա Սթոլտենբերգի լիազորության ժամկետը կարող է երկարացվել՝ մինչեւ 2024թ. ապրիլ, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համատեքստում։
Նորվեգիայի կառավարության նախկին ղեկավարը դեռ անցած տարի էր ցանկանում հեռանալ պաշտոնից եւ վերադառնալ հայրենիք՝ գլխավորելու համար կենտրոնական բանկը։





























