«Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության համար Արցախի, նրա շուրջ ստեղծված իրավիճակի եւ բանակի հետ կապված հարցերը շարունակում են առաջնահերթ մնալ։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, փետրվարի 13-ին ասել է խմբակցության ղեկավար, հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի դեմ քրեական հետանդում է վարվում։
Օհանյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունն ընթացիկ շրջանում ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ-ի բոլոր քննարկումներին։ «Դրանց բոլորի վերաբերյալ ընդդիմությունը հայտնել է իր կարծիքը։ Կան նաեւ ավելի կարեւոր թեմաներ, ինչպես նաեւ հարցեր, որոնցում մեր շեշտադրումը նշանակություն ունի»,- ասել է Օհանյանը՝ նշելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ բանակում տիրող իրավիճակի խնդիրները։




























