2022 թվականին Իրանը հեռահար մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ է փոխանցել Ռուսաստանին, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ գործարքը համաձայնեցվել է նոյեմբերին։ Այդ ժամանակ ռուսական պատվիրակությունը պայմանավորվել է 6 Mohajer-6, ինչպես նաեւ 12 Shahed 191 եւ 129 անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին: Ի տարբերություն կամիկաձե-դրոնների, որոնք Իրանը նախկինում մատակարարել էր Ռուսաստանին, այս անօդաչու թռչող սարքերը նախատեսված են բազմակի օգտագործման համար. հարված հասցնելուց հետո դրանք վերադառնում են բազա։
Թերթը հստակեցնում է, որ ՌԴ-ն հետաքրքված է ավելի կատարելագործված դրոնների մատակարարմամբ, քանի որ Ուկրաինայի ՌՈՒ-ն կարողանում է բավականին արդյունավետ խոցել Shahed-131 եւ Shahed-136 անօդաչուները, որոնք Ռուսաստանում վերանավանում են «Герань-1» եւ «Герань-2»։
The Guardian-ը հայտնում է նաեւ, որ Ռուսաստանին մատակարարվող ԱԹՍ-ները արտադրվել են Սպահան քաղաքի նույն գործարանում, որը հունվարի վերջին ենթարկվել էր օդային հարձակման։ Դա, ըստ հրապարակման, կասկածի տակ է դնում Ռուսաստանին հետագայում անօդաչուների մատակարարումը, քանի որ հարվածի արդյունքում գործարանը կարող է լուրջ վնասված լինել։




























