Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հանդես է եկել առաջիկա երկու տարիներին թագավորության ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելացնելու հայտարարությամբ, գրում է The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Հրատարակության համաձայն՝ Ուոլեսը խնդրանքով դիմել է ֆինանսների նախարար Ջերեմի Հանթին՝ ավելացնել պաշտպանական ոլորտի ծախսերը 8 մլրդ ֆունտ սթերլինգից (9,6 մլրդ դոլար) մինչեւ 11 մլրդ ֆունտ սթերլինգ (13,2 մլրդ դոլար) գումարով: Այժմ Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեն կազմում է տարեկան 48,6 միլիարդ ֆունտ (58,5 միլիարդ դոլար):
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեծացնել պաշտպանության ծախսերը՝ այլ առաջնահերթ ոլորտների, այդ թվում՝ առողջապահության ոլորտի պատճառով։





























