Թուրքիայի կառավարությունը մերժել է Ֆիլիպինների՝ երկրորդ փրկարար խումբ ուղարկելու առաջարկը, քանի որ երկրաշարժից փրկվածներին գտնելու քիչ հավանականություն կա, ասել է Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Բերնարդո Ռաֆայելիտո Ալեխանդրոն։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ թուրքական կառավարությունը չի ընդունի մեր փրկարարների երկրորդ խմբին», - Ալեխանդրոյի խոսքը մեջբերել է տեղական Inquirer թերթը։

Թուրքիայի մերժման պատճառն այն է, որ ողջ մնացածների որոնումների համար կրիտիկական 72 ժամն արդեն անցել է։ Հենց այս ժամանակն է համարվում փրկարարական աշխատանքների համար ամենաբարենպաստը։