Նորվեգիայի Ազգային հետախուզական ծառայությունը եւ Ոստիկանության անվտանգության ծառայությունը (PST) կարծում են, որ Ռուսաստանի կողմից Նորվեգիայի դեմ ուղղված սպառնալիքը ամենամեծերից մեկն է։ Այս մասին հայտարարել է PST-ի ղեկավար Բեատե Գանոսը, հայտնում է NRK-ն։

«Անվտանգային քաղաքականության իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք, կապված է Նորվեգիայի հետախուզական սպառնալիքի հետ: Եվ հատկապես Ռուսաստանից եկող սպառնալիքի հետ», - նշել է Գանոսը։

Նա նշել է, որ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Ռուսաստանը նվաճողական պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, եւ թեեւ Արեւմուտքի հետ դիվանագիտական ​​եւ տնտեսական կապերը խզված են, ռուսների կողմից հետախուզական սպառնալիքը դեռեւս գոյություն ունի։

«Կասկած չկա, որ պատերազմի սկսվելուց հետո աշխատանքային պայմանները մի փոքր ավելի են դժվարացել, քանի որ մարդկանց մեծ մասն ավելի շատ ուշադրություն է դարձրել դրա վրա։ Կարծում եմ՝ այժմ կարեւոր կլինի դիտարկել այլ ուղիներ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել տեղեկատվություն ստանալու համար», - ասել է նա։

Նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է տեղեկատվություն, փորձ, գաղտնի տեղեկատվություն եւ Ներվեգիայի կարեւոր ենթակառուցվածքների մասին տեղեկատվություն ստանալու հարցում:

«Սա տեղեկատվություն է, որը նրանք ժամանակի ընթացքում կարող են օգտագործել մեզ վրա հարձակվելու համար», - ասել է PST-ի ղեկավարը:

Նա նաեւ ընդգծել է, որ կրթական հաստատությունները, տեղեկատվական ընկերությունները եւ քաղաքական գործիչները կարող են հարմար թիրախ լինել ռուսական հետախուզության համար։

«Կան նաեւ որոշակի գործողություններ, որոնք կապված չեն անօրինական գործունեության հետ։ Դրանք կարող են լինել ռազմավարական ձեռքբերումներ եւ ազդեցության օպերացիաներ: Տարբեր մեթոդներ կկիրառվեն մեր իրավիճակի վրա ազդելու եւ մեզ վրա ազդելու համար», - ամփոփել է Գանոսը։