Լեհաստանը Ուկրաինային 250 հատ T-72 տանկ է փոխանցել, իսկ ապագայում կփոխանցի 60 արդիականացված T-72, PT-91 Twardy եւ 14 Leopard։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկի Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ բանակցություններից հետո Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Լեհաստանն արդեն մատակարարել է 250 հետխորհրդային տանկ։ Մենք նախատեսում ենք նաեւ մատակարարել եւս 60 արդիականացված տանկ եւ եւս 14 Leopard», - ասել է նա՝ վստահեցնելով, որ Լեհաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։