Լոս-Անջելեսում, սեպտեմբերի 15-ին, ձերբակալվել է 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության մեկ այլ հանցակից:

Ենթադրյալ մարդասպանը եւ այն աղջիկը, ում պատճառով տեղի էր ունեցել սպանությունը, ավելի վաղ չէին ճանաչում իրենց մեղքը: Այս անգամ ոստիկանությունը ձերբակալել է աղջկա եղբորը` Հովիկ Ջուրյանին, ում կասկածում են հանցագործությանը հանցակից լինելու մեջ, հաղորդում է Los Angeles Times-ը: Ջուրյանը մեղադրվում է ավտոկայանում չարաբաստիկ հանդիպումը կազմակերպելու մեջ, որտեղ եւ նրան սպանել են: Սակայն Ջուրյանը եւ նրա քույրը Քեթ Վարդանյանը իրենց մեղավոր չեն ճանաչում: Ենթադրյալ մարդասպանին` Զարե Մանջիկյանին մեղադրանք է ներկայացվել, սակայն նա չի ընդունում իր մեղքը: Հետեւանբար, ծրագրվում է միասին հարցաքննել բոլոր կասկածյալներին:

Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2009 թվի նոյեմբերին: Մայք Եփրեմյանը հեռախոսով վիրավորական արտահայտություն էր արել իր ծանոթուհի Քեթ Վարդանյանի հասցեին, եւ վերջինս իր պատիվը պաշտպանելու համար դիմել էր իր ազգական Մանջիքյանին ու նրա ընկերներին:

Հյուսիսային Հոլիվուդում վեճի ընթացքում Մանջիկյանը ատրճանակով կրակել էր Եփրեմյանի պարանոցին եւ փախուստի դիմել: