ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի ջանքերը՝ վերջ դնելու արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին, այս մասին հայտարարել է  ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։

«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը: Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի ջանքերը՝ արհեստականորեն ստեղծված այս հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշուն։

Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտ է լինել Արցախի շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձևի համահեղինակը, որը դատապարտում է անմարդկային շրջափակումը և կոչ է անում Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների վրա և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։