Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում օգնելու մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ՝ արձագանքելով լուրին այն մասին, որ Հայաստանը մարդասիրական օգնություն եւ որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա։
«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է տասնամյակների թշնամանքը մի կողմ դրվում՝ օգնելու մարդկանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն: 35 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետը բացվել է, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկել է 100 տոննա բեռ եւ որոնողափրկարարական խումբ»,- գրել է Սամանթա Փաուերը։





























