ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է Axios պորտալը՝ հղում անելով Հեյլիի նախընտրական արշավի մեկնարկի մասին տեսանյութին։

«Ես Նիքի Հեյլին եմ եւ առաջադրվում եմ նախագահի պաշտոնում»,-ասել է նա տեսաուղերձում։