Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հունվարի վերջին Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հաղորդում է Mehr-ը:

Մոնտազերիի խոսքով՝ միջադեպի հենց սկզբից Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտության եւ երկկողմ ․համագործակցության միջոցով հետաքննել եւ ուսումնասիրել է դրա տարբեր ասպեկտները:

Իրանի գլխավոր դատախազը նաեւ կոչ է արել դատական համագործակցություն հաստատել երկու բարեկամ եւ հարեւան երկրների միջեւ:

Նա հույս է հայտնել, որ ինչպես նախկինում, «դատական եւ քաղաքական համագործակցությունը կհանգեցնի երկու պետությունների միջեւ խորը կապի զարգացմանը»։