«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ է ստացել: Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակությունը, որին դիմելու են Beeline ինտերնետ-ծառայությունների բաժանորդները, ավտոմատ կերպով պահպանվում է «ԱրմենՏել» ընկերության տեղական սերվերներում: Այսպիսով, Google-ի առավել ճանաչված էլեկտրոնային համակարգերին միանալու արագությունը պայմանավորված կլինի մինչեւ «ԱրմենՏել» ընկերության սերվեների արագությամբ: 

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մշտապես պահպանվող ռեսուրսների թվում են, վիդեոհոսթինգի ճանաչված ծառայություն` YouTube-ը, ինչպես նաեւ Google+ սոցիալական ցանցի, Google Maps եւ Google Earth ծառայությունների  ստատիկ բովանդակությունը:

«ԱրմենՏել» ընկերությունն մեծ ուշադություն է դարձնում հաճախորդների ցանկություններին եւ շարունակում է աջակցել երկրի ներսում ինտերնետ-տրաֆիկի տեղայնացմանը: Ներկայում, Beeline հաճախորդների համար Google-ի առավել պահանջված ռեսուրսների ցանցը հանդիսանում է “տնային ցանցի” կայք: Դրա շնորհիվ, էլ ավելի կբարձրանան Հայաստանի միասնական օպերատորի կողմից մատուցվող ինտերնետի արագությունն ու կայունությունը», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ տեղական սերվերների գործարկմամբ, «ԱրմենՏել» ընկերության արտաքին կապուղիների ծանրաբեռնվածությունը նվազել է շուրջ 20 տոկոսով: