Ռուսական զորքերը ճեղքել են ուկրաինական ուժերի պաշտպանության երկու գիծ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, ուկրաինացիները երեք կիլոմետր նահանջել են մինչ այդ իրենց զբաղեցրած դիրքերից, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ԿՌՕ-ի (Կենտրոնական ռազմական օկրուգ) մոտոհրաձիգները ճեղքել են հակառակորդի էշելոնացված պաշտպանությունը ԼԺՀ-ի անտառոտ տեղանքում։ <...> Ռուս զինծառայողների գրոհին չի դիմացել անգամ պաշտպանության ավելի լավ ամրացված երկրորդ գիծը»,- նշվել է գերատեսչության թելեգրամ-ալիքի հրապարակման մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականներն ականապատել էին շրջանը «ՆԱՏՕ-ական նմուշի» հակահետեւակային ականներով։ Չնայած դրան՝ ռուս զինվորականներն ամրացել են բնագծերում եւ շարունակել հարձակումը։





























