Անցյալ տարի Ադրբեջանում հաշվառվել է 35 հազար 97 թմրամոլ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարությանը կից նարկոլոգիական հանրապետական կենտրոնի գլխավոր տնօրեն Օրհան Ջաֆարովը, հայտնում են ԶԼՄ-ները։
Ջաֆարովի խոսքով ՝ նրանցից 572-ը կանայք են։ Հաշվառվել է 15-17 տարեկան 11 թմրամոլ։
Գլխավոր տնօրենը նաեւ պատմել է, թե որքան արագ է թմրամիջոցներից կախվածություն առաջանում։ Նրա խոսքով՝ թմրանյութեր օգտագործած մարդկանց մոտ որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներ, ինչպես, օրինակ, անքնությունը, նյարդայնությունը, արագ նիհարելը, շարժումների դանդաղեցումը։
Թմրամոլների ընդհանուր թիվը չի նշվում։ Հարկ է նաեւ հաշվի առնել, որ Ադրբեջանում պաշտոնական վիճակագրությունը վատ է արտացոլում իրականությունը։





























