Կոսովոյի եւ Սերբիայի առաջնորդները ստիպված կլինեն «դժվար փոխզիջումների» գնալ, որպեսզի կարգավորեն իրենց հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Ես վստահ եմ, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորումը անվտանգություն եւ բարգավաճում կբերի Սերբիային եւ Արեւմտյան Բալկանների բոլոր քաղաքացիներին»,-ասվում է Բլինքենի հայտարարության մեջ։ 

«Իհարկե, Սերբիայի եւ Կոսովոյի առաջնորդները դժվար փոխզիջումների կգնան այդ նպատակներին հասնելու համար, սակայն սերբ ժողովրդի եւ ողջ տարածաշրջանի համար պարգեւը հսկայական կլինի»,-ասել է Բլինքենը Սերբիայի պետականության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:

Բլինքենը նաեւ Սերբիային կոչ է արել «աջակցել Ուկրաինային Ռուսաստանի չհրահրված, չարդարացված եւ դաժան պատերազմի դեմ»։