Հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը հրապարակել է պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստորաբաժանման կադրը՝ Փհենյանում զորահանդեսի տեսանյութից, որը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ Հյուսիսային Կորեայի բանակի հիմնադրման 75-ամյակի առթիվ:

ԶԼՄ-ն նաեւ նկարահանել է ստորաբաժանման կարմիր-դեղին դրոշը՝ թռչող հրթիռի պատկերով: