ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության շրջանակներում, Թուրքիայում, մոտ տարածության ռադարների համակարգի տեղադրումը դժվար թե պատմական նոր հարթակ տեղափոխի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին:
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մրցակցում են ռազմա-տեխնիկական ոլորտում: Նրանք չեն պատերազմելու, բայց դժվար թե մի օր սկսեն վստահել իրար: Այո, տեղադրել են Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության սարքեր, ուսերը կթթովենք ու կշարժվենք առաջ: Մի բան է լավ, որ չենք պատերազմում եւ նյարդեր չենք քայքայում` իրար դեմ ահաբեկիչներ ուղարկելով, ինչպես դա արել ենք խորհրդային շրջանում»,-նշել է Սատանովսկին:
Քաղաքագետի կարծիքով, Թուրքիան հակահրթիռային պաշտպանության սարքերի կարիքը չունի, դա ԱՄՆ-ն է շրջափակում Իրանին այդ սարքերով: Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը չի փոխի իր վերաբերմունքը այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ-որ մեկը չի հարձակվել իր վրա: «Ներկայումս Ռուսաստանը չի խառնվում թուրք-իրանական քննարկումներին: Թուրք-իրանական պոտենցիալ բախումը ոչ մի կապ չունի ռուսական քաղաքականության հետ: Դա Ռուսաստանին կվերաբերի միայն այն դեպքում, եթե բախման հետեւանքով փախստականների հոսանքը Կասպիցով անցնի Ռուսաստան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանագիրը է ստորագրվել Թուրքիայի տարածքում եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման վերաբերյալ:


























