Ռուսաստանն Ուկրաինայի դեմ 32 թեւավոր հրթիռ է արձակել, որոնց կեսը խփել են ՀՕՊ ուժերը, տեղեկացրել է KP.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Զինված ուժերի օդային ուժերին։ Նաեւ տեղեկացվել է, որ ՌԴ-ն կիրառել է Х-22 թեւավոր հրթիռներ, որոնք Ուկրաինան առայժմ խփել չի կարող։
«Ցավոք, Х-22 թեւավոր հրթիռների մի մասը հասել է նպատակին՝ խոցելով կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Ներկայում ուկրաինական սպառազինություններում չկան այնպիսի միջոցներ, որոնք կարող են ոչնչացնել այդ տեսակի հրթիռներ»,- նշվել է հաղորդագրությունում։
ՀՕՊ ուժերով եւ միջոցներով ոչնչացվել են Х-101/Х-555, «Կալիբր» 14 թեւավոր հրթիռներ եւ երկու Х-59 կառավարվող ավիացիոն հրթիռ։
Գրոհի ընթացքում Ռուսաստանը կիրառել է օդային եւ ծովային բազավորման թեւավոր հրթիռներ.
- Х-101/Х-555 12 թեւավոր հրթիռներ Ту-95мс ռազմավարական երկու ռմբակոծիչներից, Կասպից ծովի շրջանից;
- 8 «Կալիբր» տեսակի թեւավոր հրթիռներ ֆրեգատից, Սեւ ծովի ջրավազանից;
- 12 Х-22 թեւավոր հրթիռներ վեց հեռահար Ту-22м3 ռմբակոծիչներից, Կուրսկի շրջանից,
- 2 կառավարվող Х-59 ավիացիոն հրթիռներ Սու-35 երկու մարտավարական ինքնաթիռներից, Մելիտոպոլի շրջանից։
«Վոստոկ» հրամանատարությունում նշել են, որ Դնեպրոպետրովսկի շրջանում խփվել է վեց հրթիռ, յոթերորդը պայթել է օդում։ Եվս մեկ հրթիռ ոչնչացվել է Զապորոժիեի մարզում։
«Յուգ» օպերատիվ հրամանատարությունում տեղեկացրել են, որ իրենք ոչնչացրել են «Կալիբր» տեսակի 8 հրթիռ։ Խփվել են նաեւ օդային բազավորման 2 հրթիռներ՝ ուղղված Ուկրաինայի կենտրոնական շրջանների դեմ։





























