«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցել է Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, նվիրված Անկախության հռչակման 20-ամյակին, բացվել է այսօր` Հայաստանի Ազգային պատկերասրահում:

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Անկախության ներկապնակը» եւ ներառում է ցուցահանդեսին ներկայացված 62 աշխատանք:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են. Արարատյան Հայրապետական թեմը եւ Աշխարհի հայ նկարիչների Միավորումը: Ցուցահանդեսի ավարտից հետո բոլոր աշխատանքները կփոխանցվեն Հայաստանի Ազգային պատկերասրահին: