Այս շաբաթ` սեպտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում առեւտրային բանկերը փոխանակման կետերի եւ մասնաճյուղերի միջոցով գնել են 79.5 մլն դոլար եւ վաճառել 78.6 մլն դոլար: Սա այն հազվադեպ ժամանակահատվածներից է, երբ շուկայից առեւտրային բանկերն ավելի շատ դոլար են գնել, քան վաճառել: Նշենք, որ շաբաթվա սկզբին դոլարն արժեւորման միտում ուներ, սակայն վերջին 2 օրում սկսեց արժեզրկվել: Հավանաբար` դոլարի բարձր գինը դրդել է մեր քաղաքացիներին` առժամանակ ձեռնպահ մնալ դրա ձեռքբերումից: 

Նշենք, որ վարկային շուկայում նույնպես դոլարի նկատմամբ պահանջարկի աճ չի գրանցվում: Սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.2 մլրդ դրամ (համարժեք է մոտ 80 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 37.8 մլն ԱՄՆ դոլար: