Հրդեհ է բռնկվել Երեւանի Սայաթ-Նովա 13 շենքի 103-րդ բնակարանում («Լեւոն Թրավել»-ի շենքի կողքի շենքը): Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին ահազանգն ստացվել է այսօր` սեպտեմբերի 17-ին, ժամը 17։07-ին:
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ։ Նա 64-ամյա Արմինեն է, հայրանունը Արտաշես, իսկ ազգանունը ճշտվում է:




























