Մոսկվան անհանգստություն է հայտնել 2018 թվականին Լեհաստանի տարածքում ամերիկյան SM-3 հրթիռ-բռնողների տեղակայման մասին ԱՄՆ-ի եւ Լեհաստանի միջեւ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու կապակցությամբ։
«Իրադարձությունների զարգացման տրամաբանությունը միայն հաստատում է ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից ամուր երաշխիքներ ստանալու արդիականությունը, ՀՀՊ վերաբերյալ հայեցակարգի եւ ճարտարապետության առարկայական որոշումների մշակման անհրաժեշտությունը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված, սեպտեմբերի 17-ի հաղորդագրության մեջ,հայտնում է «Ինտերֆաքսը»։


























