Ֆրանսիան Ուկրաինային առաջին AMX-10RC թեթեւ տանկերն է փոխանցել։ Այս մասին հայտնում է Forces Operations հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Ուկրաինայից ժամանած զինվորականներն ավարտել են իրենց ուսուցումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Շոլցը թույլատրել է գերմանական Leopard տանկերի մատակարարումը Ուկրաինային։ Կիեւին ծանր տեխնիկա մատակարարելու մասին են հայտնել նաեւ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան:





























