Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ խոստացել մեծացնել ուկրաինական կողմին հումանիտար օգնության ծավալը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախարարը հավելել է, որ Իսրայելը միանշանակ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ պատրաստակամություն է հայտնել հակամարտությունից հետո նպաստել Ուկրաինայի վերականգնմանը։

Նրա խոսքով, Իրանի գործունեությունը Ուկրաինայում արժանի է ամենախիստ դատապարտման, եւ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրության կողմից։