Հայաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 4-ամյա Վալերի Սեյրանյանի մահվան փաստի առթիվ, ով մահացել է սեպտեմբերի 4-ին Ոստիկանության հոսպիտալում:

Մեղադրանք է ներկայացվել բուժքույր Թամարա Եվդոկիմովային: Երեխան մահացել է սխալ ներարկման հետեւանքով:

Տեղի ունեցածի վերաբերյալ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնությունը ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ, NEWS.am-ին հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Եվդոկիմովան ստորագրությամբ ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթի տվյալներով, մահացած տղան հոսպիտալի աշխատակիցներից մեկի որդին է եղել: