Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելը կարող է «խոչընդոտել կարգավորման գործընթացին»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան:

Սահիբա Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ իր դիրքորոշումը հնչեցրել է նաեւ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ: 

Հիշեցնենք, որ ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը ծագել է 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։