Ոստիկանությունն ազատ է արձակել սեպտեմեբրի 16-ի երեկոյան Դաղստանում ծեծի ենթարկված НТВ հեռուստաալիքի լրագրող Օմար Մագոմեդովին:
Լրագրողը պարզապես ի վիճակի չի եղել դիմում գրել իրեն վիրավորանք հասցնողների դեմ: Նա հիվանդանոցում կանցկացնի առնվազն 10 օր: Մագոմեդովը քթի կոտրվածք է ստացել եւ վիրահատության կարիք ունի:
Լրագրողի եւ երեք երիտասարդների միջեւ ընդհարումն առաջացել է այն բանից հետո, երբ վերջիններս խախտելով կանոնները, սկսել էին փողոցն անցնել լուսացույցի կարմիր լույսի տակով` Մագոմեդովի մեքենայի առջեւով: Լրագրողը նկատողություն է արել նրանց: Ըստ НТВ-ի` ծեծկռտուքից հետո լրագրողն ուղեւորվել է վնասվածքաբանական կենտրոն, սակայն հիշյալ երեք երիտասարդներն ու եւս երկուսը նրան սպասել են այնտեղ: Արդյունքում Մագոմդովը կրկնակի ծեծի է ենթարկվել:


























