Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ԵՄ Խորհրդի՝ տնտեսության եւ ֆինանսական հարցերով ոչ պաշտոնական նիստից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց։ Նիստին մասնակցել են ֆինանսների ազգային նախարարությունների ղեկավարներ, Կենտրոնական բանկերի, Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ։

Ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցում է շուրջ 10 հազար մարդ Լեհաստանից, Լիտվայից, Հունգարիայից եւ Սլովենիայից, սակայն կազմակերպիչները սպասում են, որ ցուցարարների թիվը կհասնի 30 հազարի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ ճգնաժամի դեմ պայքարը չպետք  է վերածվի մարդու եւ աշխատողի դեմ պայքարի։